ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Պարոն Աշոտյան, Ձեզ ո՞նց կարելի է սիրել, Դուք սիրելո՞ւ բան եք

Պարոն Աշոտյան, Ձեզ ո՞նց կարելի է սիրել, Դուք սիրելո՞ւ բան եք
18.04.2018 | 01:47

ՀՀԿ-ի ելույթները «Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանին Հայլուրի Հայաստանն է հիշեցրել, որտեղ Հայաստանում ամեն ինչ հրաշալի է։ «Եթե ամեն ինչ այսքան լավ է, ինչի՞ է ամեն ինչ այդքան վատ։ Աշոտյանն եկավ ասում ա՝ եկեք սիրենք միմյանց, պարոն Աշոտյան, Ձեզ ո՞նց սիրենք, Ձեզ ո՞նց կարելի է սիրել, Դուք սիրելո՞ւ բան եք, որ Ձեզ սիրենք։ Դուք Ձեր կառավարած նախարարությանը նայեք, ձեր երկիրը նայեք», - ասաց Է. Մարուքյանը։

Անդրադառնալով ԱԺ-ում իր ելույթից հետո ՀՀԿ-ակա ն պատգամավոր Սամվել Ֆարմանյանի արձագանքին, որ Մարուքյանն ընտրվել է պատգամավոր՝ Վանաձորի սրճարաններում նստած, հակադարձեց.
«Ֆարմանյանն ասում է՝ սրճարանում նստած Վանաձորից պատգամավոր ընտրվեցիք։ Ախր պարոն Մարուքյանը 31 տարեկանում Վանաձորից մեծամասնական ընտրակարգով, չլինելով որևէ կուսակցության անդամ, ձեր սիրելի Վիտոր Դալլաքյանին է հաղթել, ո՞ւր է Վիկտորը։ Դուք ո՞նց եք ընտրվել: Մասիվից։ Ձեզ ոչ թե պետությունն էր աջակցում, այլ՝ ամբողջ պետականությունը, որ ընտրվեիք։ Դուք Մասիվի սրճարաններում երբեք չեք էլ եղել, Դուք միայն թանկ տեղերում եք նստում, «Մարիոթա», բան ա», - նշեց նա։

Մարուքյանն ընդգծեց, որ իրենք ատելության քարոզ չեն անում, իրերն իրենց անոնով են կոչում՝ հայտարարելով, որ «Ելք»-ը դեմ է քվեարկելու Սերժ Սարգսյանի թեկնածությանը։ «Շնորհակալություն, մենք չէինք էլ սպասում, որ դուք կողմ էիք քվեարկելու», - արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Դիտվել է՝ 2822

Մեկնաբանություններ